ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ. օրակարգում է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին օրինագիծը

11:59 • 12.03.19

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողն է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Օրակարգում են նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի`փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին հարցերը և այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: