ՀՀ նախագահը տեխնիկական պատճառներով չի մասնակցի Արցախում կայանալիք ԱԽ նիստին
12:03 • 12.03.19
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։
Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:
Placeholder










