Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի աղբամաններից մեկում նորածին երեխայի դի է հայտնաբերվել

11:12 • 12.03.19

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի բակի աղբամանում նորածին երեխայի դի է հայտնաբերվել, այս մասին գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ մահացած երեխային գտել է բնակիչներից մեկը: Նորածնին աղբանոցում են թողել պլաստիկ փաթեթի մեջ: Իրավապահ մարմիններն արդեն դատաբժշկական փորձաքննության են ուղարկել երեխայի դին:

Այժմ փնտրվում է նրա մայրը, որի դեմ գործ է բացվել՝ «Մոր կողմից նորածին երեխայի դիտավորյալ սպանություն» հոդվածի հիման վրա:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: