Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes C180»-ը
Մարտի 12-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ. Բ. ) և «Mercedes C180» մակնիշերի (վարորդ՝ Է. Ա.) ավտոմեքենաները:
«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:










