ԱՄՆ-ում երկշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա 1 զոհ (լուսանկար, տեսանյութ)

10:16 • 13.03.19

ԱՄՆ Օհայո նահանգի Մադեյրա քաղաքում երկշարժիչային օդանավ է կործանվել՝ դառնալով մեկ մարդու մահվան պատճառ:

Ինչպես նշում է news5cleveland.com կայքը, ութ ուղևորի համար նախատեսված Piper PA-31 օդանավն ընկել է բնակելի տան վրա ու հրդեհվել:

Հրշեջ ծառայության ղեկավար Սթիվ Էշբրոքը նշել է, որ դեռևս հայտնի չէ՝ օդանավում քանի մարդ է եղել: Նա մանրամասնել է, որ զոհվածը եղել է օդաչուն:

Ինչ վերաբերում է տան բնակիչներին, ապա նրանցից որևէ մեկը չի տուժել: