Արմավիրի ոստիկանները Արշալույս գյուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք (լուսանկարներ)

17:51 • 13.03.19

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։