WikiLeaks-ը հրապարակել է Մայքլ Ջեքսոնին առնչվող մանկապղծության գործի հետաքննության փաստաթուղթը

05:22 • 13.03.19

WikiLeaks-ը հրապարակել է Մայքլ Ջեքսոնի դեմ հարուցված մանկապղծությանն առնչվող քրեական գործի մանրամասները, որի հետաքննությունն իրականացրել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Այդ մասին հայտնում է Известия-ն` հղում անելով WikiLeaks-ի թվիթերյան էջին:

Աղբյուրի հաղորդմամբ` WikiLeaks-ը քննադատել է երգչի անունն արատավորող «Նևերլենդը լքելով» փաստագրական ֆիլմը` նշելով, որ իրականում անհնար է պարզել, թե արդյոք այդ աղմկահարույց ֆիլմի  պատմությունը ճշմարիտ է, մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ցանկացած բան համոզիչ դարձնել` անկախ դրա ճշմարտացիությունից:

WikiLeaks-ը հրապարակել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից 1992-2005թթ. իրականացված հետաքննության փաստաթուղթը, որում Ջեքսոնի դեմ որևէ ապացույց չի հայտնաբերվել, և դատարանը երգչին արդարացրել է բոլոր 14 կետերով:

Ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդն իր զարմանքն է արտահայտել, որ երգչին պաշպանում է նույնիսկ WikiLeaks-ը: