«Որպես նահանգապետ՝ թույլ չեմ տա որևէ մեկին մահապատժի ենթարկել». Կալիֆոռնիայի նահանգապետը հետաձգել է 737 դատապարտյալի մահապատժի իրագործումը

12:58 • 13.03.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը պատրաստվում է մորատորիում կիրառել մահապատժի դատապարտված ավելի քան 700 ազատազրկվածի վճիռների իրականացման վերաբերյալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նահանգապետն ասել է, որ քանի դեռ ինքը պաշտոնավարում է, կալանավորները մահապատժի չեն ենթարկվի:

«Մարդու միտումնավոր սպանությունը սխալ է, և ես՝ որպես նահանգապետ, թույլ չեմ տա որևէ մեկին մահապատժի ենթարկել»,-ասել է նա:

 

California Gov Gavin Newsom (above in February) is halting the execution of 737 condemned inmates on the nation's largest death row, his office announced on Wednesday

Նյուսոմը պատրաստվում է գործադիր հրաման արձակել, որը կհետաձգի նահանգում մահապատժի դատապարտված 737 կալանավորից յուրաքանչյուրի վճռի իրագործումը: Նահանգապետը պատրաստվում է արգելել վիճահարույց մահացու ներարկումներն ու փակել մահապատիժների իրագործման համար նախատեսված Սան Քվենտինի բանտի նորակառույց սենյակը:

 

Gov Newsom is also withdrawing the lethal injection regulations that death penalty opponents have already tied up in court and will shutter the new execution chamber at San Quentin State Prison that has never been used



Պաշտոնյան ընդգծել է, որ այս քայլով ինքը ոչ թե ներում է շնորհում հանցագործներին, այլ պարզապես հետաձգում է վճռի իրագործումը:

Ընդհանուր առմամբ, Նյուսոմը դատապարտել է մահապատժի կիրառման պրակտիկան՝ ընդգծելով, որ այդ երևույթը տեղ չունի քաղաքակիրթ հասարակությունում:

Նահանգապետի համոզմամբ՝ մահապատիժը հակասում է Կալիֆոռնիայի բնակիչների արժեքներին ու խտրական մոտեցման դրսևորում է:

Նյուսոմը նաև նշել է, որ մահապատիժների իրագործումը հարկատուներից հավաքած գումարների անտեղի վատնում է. 1978թ. ի վեր նահանգում 5 մլրդ դոլար է ծախսվել մահապատիժների իրականացման համար:

Ավելի վաղ մահապատիժների իրագործման նկատմամբ մորատորիում էր սահմանվել ԱՄՆ-ի Փենսիլվանիա, Վաշինգտոն, Օրեգոն, Կոլորադո նահանգներում:

Նշվում է, որ Կալիֆոռնիայում 2006թ. ի վեր որևէ կալանավորի մահապատժի վճիռ չի իրագործվել:

 

Since California's last execution in 2006, the state's death row population has grown to house one of every four condemned inmates in the US. A condemned inmate can be seen above as he's led out of his east block cell on death row at San Quentin State Prison in 2016 (file photo)