Ապագա գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ

09:50 • 13.03.19

Մարտի 12-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ապագա գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում գտնվող փայտյա տնակում:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել` 01:18-ին:

Ամբողջությամբ այրվել է Յ. Կ.-ին պատկանող վագոն-տնակը՝ մոտ 36 քմ: