Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է ագրեսիվ ցուցարաների գործողությունները սահմանափակող օրինագիծը
Ֆրանսիայի Սենատը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է բողոքի ակցիաների ագրեսիվ մասնակիցներին հակազդելու մասին օրինագիծը, որին կողմ է քվեարկել 210, դեմ` 115, ձեռնպահ` 18 պատգամավոր: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` ամենաշատը քննադատվել է այն հոդվածը, որը իրավունք է տալիս շրջանի ղեկավարին վեցամսյա ազատազրկման սպառնալիքով արգելել մարդկանց ցույցերին մասնակցելուց, ինչպես նաև տուգանքներ սահմանել «հասարակական կարգի նկատմամբ լուրջ սպառնալիք» ներկայացնող ցուցարարների հանդեպ: Մինչ օրս նման որոշումներ կայացրել է միայն դատարանը:
Այլ հոդվածներով մինչև 15,000 եվրո տուգանք և ազատազրկում է նախատեսված այն ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքի ակցիայի դուրս կգան դիմակով կամ դեմքը շարֆով փակած: Օրենքը հստակեցնում է նաև ցույցերի ժամանակ խուզարկության կանոնները` զենք կամ այլ վտանգավոր առարկաներ հայտնաբերելու նպատակով:










