Զինծառայողների սոց ապահովության հիմնադրամում վարչապետի հայտարարած 35 000 օրինական դաշտ մտած աշխատողները չեն արտացոլվում. Մեսրոպ Մանուկյան
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը՝ 35 հազար աշխատողների՝ ստվերից օրինական դաշտ մտնելու մասին, չի արտացոլվում հիմնադրամում:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«1. Հիմնադրամում չի արտացոլվում վարչապետի կողմից հայտարարված 35 հազար ստվերային աշխատողների օրինական դաշտում գործելը՝ ամսեկան 35 մլն դրամ (կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին)
2. Օպտիմալացման արդյունքում 10 հազար աշխատողի կրճատվելը նշանակում է ամսեկան 10 մլն դրամի կորուստ
3. Պարտադիր վճարներն ուշացումով են մուտքագրվում հիմնադրամի հաշվին
4. Նվիրատվությունների ծավալը նույնպես մտահոգիչ է
հ.գ. հիմնադրամի ամեն մի լումա ծառայում է մեկ նպատակի՝ Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցելուն»:










