Հրապարակվել է աշխարհում առաջին միջուկային պայթյունի՝ HD որակով տեսանյութը

17:34 • 13.03.19

Համացանցում հրապարակվել է աշխարհում միջուկային զենքի տեխնոլոգիայի փորձարկման առաջին տեսանյութի HD որակով վերականգնված տարբերակը, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ տեսանյութում ներկայացված է «Թրինիթի» միջուկային զենքի պայթյունը:

Տեսաժապավենի վրա տեսագրված պայթյունը տեղի է ունեցել 1945թ.՝ ամերիկյան Նյու Մեխիկո նահանգի «Ալամոգորդո» պոլիգոնում:

Պայթյունի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է մոտավորապես 21 կիլոտոննա: Փորձարկումն անցկացվել է  ԱՄՆ-ի Մանհեթենյան նախագծի շրջանակում, որի ընթացքում ստեղծվել է երեք ատոմային ռումբ:

«Թրինիթի»-ի փորձարկման ժամանակ պայթեցվել է Gadget կոչվող արկը. այդ տիպի ևս երկու ռումբ նետվել է ճապոնական Հիրոշիմա և Նագասակի քաղաքների վրա: