Թուրքիայում ԻՊ-ի անդամ կին ահաբեկչի են ձերբակալել
Թուրքիայի Բուրսա նահանգում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ՝ լիբիական ծագմամբ Դանիայի կին քաղաքացի, գրում է menafn.com-ը:
Հաղորդվում է, որ կինն արևմտյան երկրներից կանանց ԻՊ-ի շարքերը հավաքագրելու գործում ակտիվ մասնակցություն է ունեցել: Ինտերպոլի կողմից որոնվող ահաբեկիչն ապօրինի կերպով Թուրքիայի տարածք է ներխուժել Սիրիայից:
Այսօր Անկարայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ևս 14 անդամ:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի 11 նահանգներում ԻՊ-ի անդամների դեմ խոշոր գործողություն էր իրականացվել, որի շրջանակներում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Լիբանանում գտնվող ահաբեկիչների համար դրամական միջոցների հավաքով զբաղված 24 անձ էր ձերբակալվել, ինչպես նաև առգրավվել էր ավելի քան 500 հազար դոլար և 2 մլն թուրքական լիրա:










