Ուկրաինայի Չերնիգով քաղաքում Պորոշենկոյին դիմավորել են «խայտառակություն» և «դուրս այստեղից» բացականչություններով (տեսանյութ)

23:57 • 13.03.19

Ուկրաինական «Ազգային կորպուս» կուսակցության ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Չերնիգով այցի ժամանակ, այս մասին հայտնում է «Украинские новости» գործակալությունը:

Հայտնի է, որ ակցիայի մասնակիցները բղավել են «խայտառակություն» և «դո՛ւրս այստեղից», ինչպես նաև բացականչել են «փառք Ուկրաինային»:

Ի պատասխան նման ընդունելության՝ Պորոշենկոն ամոթանք է տվել Չերնիգովի բնակիչներին:

«Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են նախագահին ընդունում: Ամոթ ձեզ»,- բացականչել է երկրի ղեկավարը:

Հայտնի է, որ ակցիայի որոշ մասնակիցներ ձերբակալվել են: