Մադուրոն կոչ է արել աղոթել էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել քաղաքացիներին խնայել էլեկտրաէներգիան և աղոթել երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման համար, հաղորդում է РИА Новости-ն:
«Հիմա ես դիմում եմ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման խնդրանքով, բոլորին` կանանց, տղամարդկանց, երեխաներին և երիտասարդներին ... խնդրում եմ խնայել հոսանքը, քիչ լույս օգտագործել»,- ասել է նա:
Մադուրոն նաև կոչ է արել Վենեսուելայում ապրող բոլոր կրոնների ներկայացուցիչներին աղոթել իր երկրի խաղաղության համար:
«Ես խնդրում եմ աղոթել Վենեսուելայի համար ... ես խնդրում եմ խաղաղություն Վենեսուելայի համար, եկեք աղոթենք Աստծուն, և հոսանք կլինի, աղոթենք Աստծուն, և էլեկտրաէներգիայի համակարգը կսկսի աշխատել, և աշխարհը կսկսի վառվել` խաղաղություն և հանգստություն բերելով ժողովրդին»,- նշել է Վենեսուելայի նախագահը:










