Արագածոտնի մարզպետարանի մոտ Mercedes-ը բախվել է կայանված Nissan X Trail-ին, կա վիրավոր. Shamshyan.com

10:43 • 14.03.19

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արագածոտնի մարզպետարանի դիմաց՝ Վ. Պետրոսյան-Ղափլանցյան փողոցների հատման վայրում, բակային հատվածում, Mercedes մակնիշի 34 ՏC 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan X Trail մակնիշի 35 CO 753 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։