Հանրապետության նախագահը հետմահու պարգևատրել է ժամկետային զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի ԱՎԱԳՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը մահացել էր երեկ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս:










