Էմփայր Սթեյթ Բիլդինգն ու Էյֆելյան աշտարակը զրկվել են լուսավորությունից՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի հիշատակի

16:48 • 16.03.19

Աշխարհի ամենահայտնի շինություններից երկուսը՝ Փարիզի Էյֆելյան աշտարակն ու Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը, ընկղմվել են խավարի մեջ՝ ի հիշատակ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած և 50 մարդու կյանք խլած ահաբեկչության զոհերի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը,  այլ երկրներում ևս նմանատիպ ակցիաներ են իրականացվել:

Ուրբաթ առավոտյան Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում բացված հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն ահաբեկչություն է անվանել: Ձերբակալվել է 3 կասկածյալ, նրանց թվում է նաև Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:

 

The Empire State building remained dark this evening in an expression of sympathy for the victims of the Christchurch shooting, which left 49 dead and dozens more injured

Other countries across the world followed suit, with the Eiffel Tower in Paris also dimming its lights in respect for the dead