Վանաձորում ավտոտնակներից մեկում 30 գ սնդիկ է հայտնաբերվել. փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

16:52 • 16.03.19

Մարտի 16-ին՝ ժամը 13:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բակում գտնվող ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոտնակում 9 քմ տարածքով թափված է եղել սնդիկ (մոտ 30 գ): 

Փրկարարները հավաքած սնդիկը հանձնել են ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննիչին: