Փարիզում «դեղին անթև բաճկոնների» ցույցերը վերածվել են ոստիկանության հետ լայնածավալ բախումների (լուսանկարներ, տեսանյութեր)

15:36 • 16.03.19

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի 18-րդ ակցիան, որը տեղի է ունենում Փարիզում, ուղեկցվում է ոստիկանության ներկայացուցիչների հետ մասշտաբային բախումներով, հայտնում է ria.ru-ն:

Հաղթական կամարի մոտ հավաքված հազարավոր ցուցարարներ մոտ մեկ ժամ քայլել են փողոցներով: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցները սադրել են ոստիկաններին, ինչի հետևանքով իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետում, այդ թվում՝ քարեր: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը փորձում է ցրել հավաքվածներին՝՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին»: