Փարիզում «դեղին բաճկոնների» ցույցի ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը
Փարիզի փողոցներում մարտի 16-ին հակակառավարական բողոքի ցույցի դուրս եկած «դեղին բաճկոններ» շարժման ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն դատապարտել է Ելիսեյան պալատում և դրա մոտակայքում տեղի ունեցած «անթույլատրելի չարաշահումները»: «Բոլորին հանգստության և պատասխանատվության կոչ եմ անում», - իր թվիթերյան էջում գրել է ֆրանսիական մայրաքաղաքի ղեկավարը:
Իդալգոն տեղեկացրել է, որ այս շաբաթ տեղի ունեցող անկարգությունների և բռնությունների ֆոնին քաղաքային ծառայությունները համագործակցում են ոստիկանության, ժանդարմերիայի և փրկարարների հետ: «Ես ակտիվացրել եմ քաղաքային ճգնաժամային ցանցը, որպեսզի պատրաստ լինենք ցանկացած արտակարգ հանգամանքների», - շեշտել է Իդալգոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան վերաճել է բախումների ոստիկանների և ցուցարարների միջև և լուրջ անկարգությունների պատճառ դարձել: Դրա հետևանքով վնասվել են հայտնի ընկերությունների խանութները:










