Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած 3 ական են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում

20:55 • 16.03.19

Սանկտ Պետերբուրգում մասնագետները Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած երեք ական են հայտնաբերել բնակելի տանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, շենքում իրականացված աշխատանքների ժամանակ բնակիչներին տարհանել են:

 Ինչպես հայտնել են արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, բնակելի շենքում 50 մմ ականանետային ականներ են հայտնաբերվել: Ինժեներա-փրկարարական ստորաբաժանման ուժերի կողմից տեղանքի ինժեներական հետախուզում, այնուհետև վնասազերծում և զինամթերքի տեղափոխում է իրականացվել հետագա ոչնչացման համար:

Հայրենական մեծ պատերազմի տարիների զինամթերքը լավ պահպանված վիճակում է եղել: Խոսքը քաղաքի Կիրովսկի շրջանի բնակելի շենքերից մեկի մասին է: