Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանության միջև

15:41 • 17.03.19

Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են գրանցվել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև, այս մասին գրում է Deutsche Welle գործակալությունը։

Հայտնի է, որ մայրաքաղաք Տիրանայում հավաքված ցուցարարները պահանջում են երկրի կառավարության ղեկավարի հրաժարականն ու արդար ընտրությունների անցկացում։

Նշվում է, որ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանությունը նրանց ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։

Ըստ աղբյուրի՝ ի պատասխան դրա ակցիայի մասնակիցները սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ։

Տուժածների կամ ձերբակալվածների մասին առայժմ տեղեկություններ չեն փոխանցվում։