Արգենտինան արգելել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով

19:31 • 17.03.19

Արգենտինան որոշում է կայացրել ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը Boeing 737 MAX մակնիշի օդանավերի թռիչքների համար:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս որոշումն Արգենտինան կայացրել է հետևելով Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո այլ երկրներում կիրառվող նույն միջոցին: Խոսքը մարտի 10-ին տեղի ունեցած վթարի մասին է, որի հետևանքով 157 մարդ է զոհվել: Ադիս-Աբեբա-Նայրոբի չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր չվերթի մեկնարկից 6 րոպե անց:

Նշվում է, որ տվյալ որոշումը պայմանավորված է նաև Lion Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի՝ վեց ամիս առաջ տեղի ունեցած կործանմամբ, որը հանգեցրել էր 189 մարդու կյանքի կորստի: Այն ժամանակ ևս օդանավը կործանվել էր օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ մարտի 18-ին: Քաղավիացիայի ազգային վարչությունը հայտարարել է, որ որոշումը վերաբերում է Boeing 737 MAX 8 և 737 Max 9 մակնիշի բոլոր տեսակի ինքնաթիռներին: Արգելքը կգործի մինչև վերջին ավիավթարի հետաքննության ավարտը: