Ինքնորոշումը հանցագործություն չէ. Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույց են իրականացրել Մադրիդի կենտրոնում

01:09 • 17.03.19

Շաբաթ երեկոյան հազարավոր մարդիկ միացել են Կատալոնիայի անկախության կողմնակիցների ցույցին, որն անցկացվել է իսպանական մայրաքաղաքի կենտրոնում: Բողոքի ցույցի գլխավոր կարգախոսն էր «Ինքնորոշումը հանցագործություն չէ: Ժողովրդավարությունը պետք է որոշի»:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հանրահավաքի հիմնական կազմակերպիչներն են Կատալոնիայի ազգային ասամբլեան և թագավորության կազմից դուրս գալու ջատագով կազմակերպություններից մեկը:

Ցույցին միացել են նաև հարյուրավոր մարդիկ, որոնք ժամանել են Կատալոնիայից, այդ թվում և ինքնավարության կառավարության անդամներ և դրա ղեկավար Կիմ Տորան:

Ցույցի մասնակիցների մոտ եղել են պաստառներ` տարբեր կարգախոսներով, նաև կատալոնական անջատողականների ոչ պաշտոնական դրոշը: Նրանք կառավարությունից պահանջել են չզրկել իրենց ձայնի իրավունքից և թույլ տալ անկախության հանրաքվե անցկացնել:

Ցույցն իրականացվել է անկախության հանրաքվեի կազմակերպիչների և Կատալոնիայի նախկին ղեկավարների դեմ գործով դատալսումների վերսկսվման ֆոնին: Դատարանի առջև է կանգնել 12 գործիչ: Իսպանիայի դատախազությունը նրանցից ոմանց համար մինչև 25 տարվա ազատազրկում է պահանջում: