Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մզկիթներում ահաբեկչություն իրականացրած երկրորդ կասկածյալին

05:21 • 17.03.19

Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մարտի 15-ին Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում ահաբեկչական գործողության մեջ կասկածվող երկրորդ անձին: Նա գտնվում է ոստիկանական բաժանմունքում, նրա հետ աշխատում են քննիչները:

«Այս պահին մենք դեռ հիմքեր չունենք նրան մեղադրանք առաջադրելու համար, սակայն քննչական գործողությունները շարունակվում են»,- РЕН ТВ-ի փոխանցմամբ` ասել է  Նոր Զելանդիայի ոստիկանության պետ Մայք Բուշը:

Նրա խոսքով` ներկայում միայն մեկ մարդ է մեղադրվում երկու մզկիթում իրականացված հարձակման մեջ` 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը, մյուս երեք անձինք, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին, ազատ են արձակվել:

Բուշը հայտնել է նաև, որ երկու մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորները նույնպես 50-ն են:

Հիշեցնենք, որ մարտի 15-ի առավոտյան Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքովզոհվել էր 49 մարդ: