Սիրիայում ահաբեկիչների տեղադրած ականների պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 36 խաղաղ բնակիչ
Սիրիայի արևելյան Դեյր Զոր նահանգում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից տեղադրված ականների պայթյունի հեևանքով զոհվել է 4, վիրավորվել 36 խաղաղ բնակիչ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է SANA գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Դեյր Զոր նահանգի Շուլա բնակավայրում:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ Սիրիայում նման դեպքերը հաճախակիացել են: Ահաբեկիչները մոտենում են բնակավայրերին և արկեր տեղադրում տների մոտակայքում: Նախորդ շաբաթ Պալմիրում արկերի պայթյունից զոհվել էր 8 խաղաղ բնակիչ, փետրվարի վերջին արկի պայթյունը խլել էր 24 մարդու կյանք:










