Բրիտանական ռեալիթի շոուի աստղ և ֆուտբոլիստ Մայք Տալասիտիսին անտառում մահացած են գտել
Բրիտանական «Սիրո կղզի» ռեալիթի շոուի մասնակից, նախկին ֆուտբոլիստ Մայք Տալասիտիսին մահացած են գտել Էսսեքս թագավորությունում գտնվող իր տան մոտի անտառում: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` գրում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Տալասիտիսը 26 տարեկան էր: Մահվան պատճառը դեռ հայտնի:
Մայք Տալասիտիսը հաջողությամբ խաղացել է Կիպրոսի 21 տարեկանների հավաքականում, սակայն նրան հանրաճանաչ է դարձրել ոչ թե ֆուտբոլային, այլ հեռուստատեսային կարիերան: Նա 2017-ին մասնակցել է բրիտանական «Սիրո կղզի» հեռուստանախագծին, որտեղ իր վատ վարքագծի պատճառով ստացել է «Կեղտոտ Մայք» մականունը:










