«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասն ԱՄՆ-ում դիտումների առումով ռեկորդ է սահմանել
Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան հեռուստասերիալի այլ մասերի դիտումների համեմատ ԱՄՆ-ում ռեկորդ է սահմանել:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը` HBO հեռուստաընկերությանը հղումով, եթերաշրջանի առաջին մասը դիտել է 17,4 մլն հեռուստադիտող:
Հեռուստասերիալի այս մասը նաև սոցկայքերում ամենաքննարկվածն է դարձել: Twitter սոցկայքում դրա մասին ավելի քան 5 մլն գրառում է կատարվել, իսկ պրեմիերայի օրը կայքում 10 ամենաթեժ գրառումները վերաբերել են հենց «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր սերիային:
Հիշեցնենք, որ հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան կայացել է ապրիլի 14-ին:










