Պուգաչովայի՝ ԽՍՀՄ-ում «արգելված» տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» երգի տեսահոլովակը, որը ԽՍՀՄ-ում արգելված է եղել, մեկ օրում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:
Տեսանյութը նկարահանվել է 1984թ.-ին՝ Սոչիում: Լենինգրադի հեռուստաընկերության եթերում տեսահոլովակի պրեմիերայինց հետո այն հեռացրել են եթերից: Բանն այն է, որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեսահոլովակում երգչուհու դիրքերը գռեհիկ է համարել:
Տեսանյութը հրապարակվել է Ռադիոհեռուստատեսության պետական հիմնադրամի յութուբյան ալիքում՝ հայտնի երգչուհու 70-ամյակի առթիվ:
Պուգաչովան իր հոբելյանը կնշի բեմ վերադառնալով: Հոբելյանական համերգը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ Կրեմլի պալատում:










