Փարիզի Աստվածամոր տաճարի նախկին վեհաշուք տեսքն ու այժմյան ավերված վիճակը՝ ֆոտոշարքով

13:39 • 17.04.19

Ամերիկյան BuzzFeed կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհին՝ ներկայացնելով դրա ավերիչ հետևանքները:

Մոտ 15 ժամ տևած և պատմամշակութային կոթողի սայրաձողը, փայտաշեն տանիքն ու այլ հատվածներն ավերած հրդեհի պատճառած վնասի իրական մասշտաբները գնահատելու համար կայքը հրապարակել է նաև հին լուսանկարներ, որոնցում Աստվածամոր տաճարն իր երբեմնի վեհաշուք տեսքն ունի:

 

Նախկինում                                                         Հիմա

  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել տաճարում բռնկված խոշոր հրդեհը, ապա կարևոր պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր:

 

  

 

Հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:

 

  

 

Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է:

Պատմական տաճարի վերակառուցման համար ֆրանսիացի մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է 1 մլրդ եվրո:

 

 

Դրամահավաք հայտարարած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել առաջիկա հինգ տարում:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով:

 

Փարիզի Աստվածամոր տաճարի նախկին վեհաշուք տեսքն ու այժմյան ավերված վիճակը՝ ֆոտոշարքով