Ղազախստանցի նկարիչը ծառի տերևները վերածում է արվեստի իրական գործերի (լուսանկարներ)
Ղազախստանցի նկարիչ Կանատ Նուրթազինը տերևից արվեստի գործ ստանալու իր տեխնիկան անվանում է ծառի տերևներին երկրորդ կյանք տալու հնարավորություն:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, 4 տարի առաջ Կանատ Նուրթազինը նոր նախագիծ է սկսել, որը կոչվում է «Նկարչության հարյուր եղանակ»: Այդ նախագծի շրջանակներում նա տարբեր միջոցներ և տեխնիկաներ է փորձարկել իր նկարչական տաղանդը դրսևորելու համար:
Հենց այդ ժամանակ էլ նա բացահայտել է տերևների հատման տեխնիկան, որը դարձավ նրա սիրելի աշխատանքային միջոցը: Նրան հատկապես դուր է գալիս տերևների ժամանակավոր բնույթը, որը նման է մարդկային կյանքին: Սակայն նկարչին հաջողվում է տերևներին նոր կյանք տալ և դրանց միջոցով տարբեր պատմություններ պատմել իր հետևորդներին:













