Շոտլանդիայում կրակել են «Ասեղի վրա 2» ֆիլմի դերասան Բրեդլի Ուելշի գլխին, նա մահացել է

13:05 • 18.04.19

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում անհայտ անձը կրակել է «Թ2 Թրեյնսփոթինգ (Ասեղի վրա 2)» ֆիլմի դերասան Բրեդլի Ուելշի գլխին: Դերասանը տեղում մահացել է, գրում է The Sun-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը մեքենան կայանելիս է եղել իր բնակարանի մոտ:  

Ուելշի անշնչացած մարմինը հայտնաբերվել է փողոցում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Քառասուներկուամյա դերասանը «Թ2 Թրեյնսփոթինգ (Ասեղի վրա 2)» ֆիլմում մարմնավորել է պարոն Դոյլի կերպարը:



 

Ֆիլմից հատվածը, որում խաղում է Ուելշը, կարող եք դիտել այստեղ:

 

 

 

Շոտլանդիայում կրակել են «Ասեղի վրա 2» ֆիլմի դերասան Բրեդլի Ուելշի գլխին, նա մահացել է