Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից

15:30 • 18.04.19

ՌԴ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի հոբելյանական համերգի հանդիսատեսները դժգոհել են համերգի  ձայնային որակի ապահովումից, գրում է gazeta.ru-ն՝ սոցկայքերին հղումով:

Հանդիսատեսներից մեկը՝ Նիկիտա Կովտունովը հստակեցրել է, որ ձայնային ռեժիսորի աշխատանքը չի գոհացրել երկրպագուներին: Կովտունովի խոսքով՝ երգչուհին ընդմիջել է երգերը՝ բեմից ձայնային ռեժիսորին հրահանգներ տալու:

Համերգի մասնակիցը հավելել է, որ Կուտաֆյա աշտարակի մուտքի մոտ հանդիսատեսները կոպիտ վերաբերմունքի են արժանացել:

Հիշեցնենք, որ Պուգաչովայի 70-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգը տեղի է ունեցել ապրիլի 17-ին՝ Կրեմլյան պալատում:

 

Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից