Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ)

22:29 • 18.04.19

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կտավներից երկուսը, որոնք գողացել էին ավելի քան 16 տարի առաջ, վերջապես ներկայացվել են հանրությանը 2016-ին գտնվելուց հետո:

Ինչպես հայտնում է Fox News-ը, «Ծովի տեսքը Սխևենինգենից» և «Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» կտավները գողացել էին Ամստերդամի Վան Գոգի թանգարանից 2002-ի դեկտեմբերին: Արվեստի գործերը հոլանդացի վարպետը պատկերել է 1882-1885 թվականներին:

Թանգարանից կտավները դուրս հանելիս գողերը վնասել էին «Ծովի տեսքը Սխևենինգենից» կտավը, որի անկյունը պատռվել էր: Գողերից մեկը գլխարկը թողել էր դեպքի վայրում, որի վրա հայտնաբերված մազերի ԴՆԹ հետազոտությամբ էլ հաջողվել է պարզել կողոպտչի ինքնությունը:

2003-ին գողացված կտավները 393 527 դոլարով գնել էր մաֆիոզ Ռաֆաելե Իմպերիալեն: Կտավներն այժմ ցուցադրվում են Ամստերդամի թանգարանում:

 

Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ)