Disney Pixar-ը հրապարակել է «Խաղալիքների պատմությունը-4»-ի նոր թրեյլերն ու պաստառը (տեսանյութ)
Disney Pixar ստուդիան հրապարակել է «Խաղալիքների պատմությունը-4» մուլտֆիլմի նոր թրեյլերն ու պաստառը, որոնցից դատելով` մուլտֆիլմի նոր մասում հանդիպելու են հին և նոր հերոսները՝ հայտնվելով ուշագրավ արկածների հորձանուտում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պաստառին պատկերված են ռոբոտ Բազ Լայթերը, կովբոյ Վուդին ու հովիվ Բո Փիփը:
Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 21-ին:
Գլխավոր հերոս Վուդիին կձայնավորի դերասան Թոմ Հենքսը:
Ըստ սցենարի՝ խաղալիքներն իրենց «ընտանիքով» ճամփորդության են մեկնում:















