Բեյոնսեն 60 մլն դոլարի պայմանագիր է կնքել Netflix-ի հետ. լրատվամիջոցներ
Երգչուհի Բեյոնսեն, Huffington Post պարբերականի տվյալներով, 60 մլն դոլարի գործարք է կնքել հոսքային մուլտիմեդիայի հիման վրա ֆիլմերի և սերիալների մատակարար հանդիսացող Netflix ընկերության հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ սթրիմինգային ոլորտի «հսկան» երգչուհու հետ գործարքը կնքել է երեք նախագծի վերաբերյալ, որոնցից մեկը Բեյոնսեի մասին վավերագրական Homecoming («Տունդարձ») ֆիլմն է:
Ֆիլմի պրեմիերան կայացել է նախորդ չորեքշաբթի:










