72-ամյա Շերը բեմ է բարձրացել հռոմեացի զինվորի կոստյումով՝ ի ցույց դնելով ոտքերը (լուսանկարներ)
Ամերիկահայ երգչուհի Շերը Here We Go Again համերգային շրջագայության շրջանակում համերգ է ունեցել Ֆիլադելֆիայում, որտեղ 72-ամյա աստղը 21 000 հանդիսատեսի առջև բեմ է բարձրացել հռոմեացի զինվորի կոստյումով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Շերի կոստյումը նրա տարիքի համար բավական համարձակ է եղել ու ի ցույց է դրել երգչուհւ բարեկազմ ոտքերը:
Աղբյուրը նշում է, որ երգչուհին համերգի ընթացքում մի քանի անգամ զգեստափոխվել է և դիտարժան շոու ապահովել իր երկրպագուների համար:

















