Ուսպենսկայայի ներկայացուցիչը հերքել է երգչուհու շտապ հոսպիտալացման մասին լուրը
Ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի համերգային տնօրենը տեղեկացրել է, որ երգչուհու շտապ հոսպիտալացման լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Ինքնազգացողությունը լավ է, ոչ մի հոսպիտալացում էլ չի եղել»,- երգչուհու ներկայացուցչի խոսքը մեջբերում է Russia Today-ը:
Նա նաև մանրամասնել է, որ ապրիլի 22-ին Բարնաուլ քաղաքում ծրագրված համերգը չի կայացել տեխնիկական պատճառներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայան: Այս մասին տեղեկացրել էին ապրիլի 22-ին ծրագրված համերգի կազմակերպիչները՝ նշելով, որ երգչուհին առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել մեկնել:
«Հիմա սպասում ենք ինքնազգացողության վերաբերյալ որոշմանը: Ըստ ամենայնի՝ համերգը կտեղափոխվի»,-ասել էր աղբյուրը:










