Ռեժիսոր Բեկմամբետովն ամուսնացել է Թաթարստանի նախագահի օգնականի հետ (լուսանկար)
Ղազախական և հրեական արմատներով հայտնի ռեժիսոր Տիմուր Բեկմամբետովը պաշտոնապես գրանցել է Թաթարստանի նախագահի օգնական Նատալյա Ֆիշմանի հետ հարաբերությունները: Ամուսնության գրանցման արարողությունը տեղի է ունեցել Կազանում, գրում է ria.ru-ն:
Արարողությանը ներկա են գտնվել միայն հարազատներն ու մոտ ընկերները:
57-ամյա Բեկմամբետովի և նրանից երիտասարդ Ֆիշմանի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են 2018 թվականի ամռանը: Փետրվարի վերջին մի շարք հայտնի ֆիլմերի ռեժիսորն Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել:
Որոշ լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ռեժիսորը մինչև վերջերս գտնվել է իր կնոջ՝ կինոպրոդյուսեր Վարվարա Ավդյուշկոյի հետ ամուսնալուծության գործընթացի մեջ:
Բեկմամբետովը «Բեն Հուր», «Առանձնահատուկ վտանգավոր», «Նախագահ Լինքոլն. Վամպիրների որսորդը», «Հարդքոր» ֆիլմերի ռեժիսորն է:











