Լոս Անջելեսում մահացել է «Խաղը», «Փրկվածը» հայտնի ֆիլմերի պրոդյուսերը
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 64 տարեկան հասակում մահացել է կինոյի և հեռուստատեսության հայտնի պրոդյուսեր, ամերիկացի Սթիվ Գոլինը: Այս մասին հայտնում է The Holliwood Reporter-ը:
Մահվան պատճառն օնկոլոգիական հիվանդությունն էր, որի դեմ Գոլինը պայքարում էր երկար տարիներ:
Գոլինը հայտնի է դարձել «Խաղը», «Փրկվածը» և «Մաքուր մտքի հավերժ փայլատակում» ֆիլմերի շնորհիվ: Նա Օսկար ստացած «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի պրոդյուսերն էր: Հեռուստատեսությունում աչքի է ընկել նաև «Միստեր Ռոբոտ» սերիալի շնորհիվ, որն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը:










