Սքարլետ Յոհանսոնն ու մյուս աստղերը «Վրիժառուներ. Խաղի ավարտը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Վրիժառուներ. Խաղի ավարտը» ֆիլմի պրեմիերան, ինչի կապակցությամբ կարմիր գորգով են անցել Սքարլետ Յոհանսոնը, Բրի Լարսենը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Բրեդլի Կուպերը, Գվինեթ Փելթրոուն, Քրիս Էվանսը, Բենեդիկտ Քամբերբեթչը, այլք:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամենագլամուրային տեսքն ունեցել են Յոհանսոնն ու Լարսոնը, որոնք նախապատվություն են տվել խոր գրգռաճեղքով զգեստներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, նոր ֆիլմի շուրջ երկրպագուների ոգևորությունն այն աստիճանի էր հասել, որ պրեմիերայի տոմսերն աճուրդի էին հանվել eBay կայքում՝ հասնելով 2500-15 000 դոլարի:
Կայքերում տոմսերի նախնական վաճառքի մեկնարկից հետո երկրպագուներն անմիջապես «գրոհել» էին ու գնել բոլոր տոմսերը:
Ըստ Fandango կայքի՝ «Վրիժառուները. Խաղի ավարտը» ընդամենը վեց ժամում տոմսերի նախնական վաճառքի քանակով ռեկորդ էր սահմանել: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմին:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսոները: Այն Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին:
Բրի Լարսոն Սքարլետ Յոհանսոն






Ռոբերտ Դաունի կրտսերն ու Բրեդլի Կուպերը


Գվինեթ Փելթրոու


Քրիս Էվանսի հետ

Բենեդիկտ Քամբերբեթչն ու Սոֆի Հանթերը

Քրիս Հեմսվորթ, Էլզա Պատակի











