Մադոննան ներկայացրել է վերջին տարիների առաջին տեսահոլովակը, որում հարսի զգեստով պարում է (տեսանյութ)
Երգչուհի Մադոննայի յութուբյան ալիքում հայտնվել է երգչուհու նոր, վերջին տարիների առաջին տեսահոլովակը: Medellín երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը կներառվի երգչուհու Madame X ալբոմում: Այն հնարավոր կլինի ձեռք բերել հունիսի 14-ից, գրում է esquire.ru-ն:
Medellín երգի տեսահոլովակում Մադոննան հարսի կերպարով է, պարում է ասես կառնավալ եկած պարային խմբի հետ: Նրա հետ երգում է նաև կոլումբացի երգիչ Մալումը:
Երգը հայտնվել է նաև Apple Music-ում:
«Ես իմ ալբոմն անվանել եմ Madame X: Նա աշխարհով մեկ ճամփորդող գաղտնի լրտես է: Նա փոխում է իր կերպարները: Նա պարուհի է, պրոֆեսոր, երկրի ղեկավար, հեծյալ, ազատազրկված, ուսանող, մայր, երեխա, ուսուցիչ, անբարոյական, սուրբ... Madame X-ը ես եմ»,- ասել է Մադոննան ալբոմի թիզերում:










