Հայտնի է դարձել՝ ով է մարմնավորելու չարագործի կերպարը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում
Բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 25-րդ մասում չարագործի կերպարը կմարմնավորի Ռամի Մալեքը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել ասուլիսի ժամանակ, որը ֆիլմի ստեղծողները վարել են Ճամայկա կղզում:
«Ես մնացել եմ այստեղ՝ Նյու Յորքում, սակայն անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ միանալ դերասանական անձնակազմին մոտ ապագայում: Բոլորին խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ Բոնդի 25-րդ ելույթը նրա համար հեշտ գործ չլինի», - տեսաուղերձում ասել է Մալեքը:
Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կկատարի Դենիել Քրեյգը: «Մենք փորձել ենք շարունակել այնպիսի ֆիլմերի ստեղծման ավանդույթը, որոնք տարբերվում են մյուսներից», - ասել է դերասանը ասուլիսի ժամանակ:










