Երգչուհի МакSим-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ
Ավտովթարից տուժած ռուս երգչուհի МакSим-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ, այդ մասին հայտնում է ria.ru-ն:
«Նրա վիճակը կայուն է, բայց չի կարելի ասել, որ ինչ-որ լուրջ առաջընթաց կա, և նրա վիճակը կտրուկ լավացել է: Դեռ բուժվում է, պետք է սպասենք»,- ասել է երգչուհու տնօրեն Մարգարիտա Սոկոլովան:
Երգչուհի Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի է МакSим կեղծանվամբ, արտերկրում գտնվելու ընթացքում ավտովթարի է ենթարկվել: Նա օդանավակայան ուղևորվելիս է եղել, որպեսզի մեկնի Մոսկվա՝ տեսահոլովակ նկարահանելու, սակայն մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին:










