Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)

22:56 • 25.04.19

Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, 10-ամյա Միշան տեսահոլովակում ցուցադրում է հայրենի Ստեփանակերտը, հեծանիվ է վարում Շուշիում, որտեղ այցելում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Միշան հեռուստասիտողներին ծանոթացնում է ընտանիքի անդամների հետ, որոնց հետ միասին ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում Ժենգյալով հացը:

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, և խոհանոցը շատ համեղ է: Այսօր կծանոթանաք հայկական խոհանոցի հետ», - ասում է Միշան:

Միշան նշել է, որ ցանկանում է հաղթել մրցույթում և չհիասթափեցնել իր մարզիչ Վալերի Մելաձեին:

 

Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)