Հայտնի է դարձել «Վրիժառուները» ֆիլմաշարի աստղերի հոնորարների չափը
Օրերս Just Jared հարթակը հավաքել է սուպերհերոսների մասին պատմող «Վրիժառուները» ֆիլմաշարի գլխավոր դերասանների հոնորարների մասին տվյալները:
Պարզվում է՝ Երկաթե մարդուն մարմնավորած Ռոբերտ Դաունի կրտսերը 2008թ.-ին համանուն ֆիլմի համար 500 հազար դոլար է ստացել, մինչդեռ 2012թ.-ին նկարահանված «Վրիժառուներ»-ի համար՝ 50 մլն դոլար:
Կապիտան Ամերիկայի դերակատար Քրիս Հեմսվորթը «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» և «Թոր. Ռագնարյոկ» ֆիլմերի համար 15 մլն դոլար է ստացել, իսկ Կապիտան Մարվելին մարմնավորած Բրի Լարսոնի հոնորարը 5 մլն դոլար է կազմել:
«Վրիժառուները» ֆիլմաշարը հիմնված է Marvel Comics-ի համանուն կոմիքսների վրա: Ֆիլմաշարի եզրափակիչ մասի պրեմիերան կայացել է ապրիլի 22-ին՝ Լոս Անջելեսում: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն վարձույթում կհայտնվի այսօր՝ ապրիլի 26-ին:










