Մահացել է ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան
Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Փոքր թատրոնի մամուլի ծառայությունից, որտեղ դերասանուհին աշխատել է 1958 թվականից:
Վերջին տարիներին նա ծանր հիվանդ է եղել:
Դերասանուհու 91-ամյակը լրացել էր ապրիլի 4-ին:
Էլինա Բիստրիցկայան ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին, Կիևում, հրեաների ընտանիքում: Նա նկարահանվել է «Խաղաղ Դոն», «Անավարտ պատմություն», «Կամավորները», այլ տասնյակ ֆիլմերում:
Դերասանուհու հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:












