Գերմանիայում 11-ամյա հայի ելույթը «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչում հիացրել է հանդիսատեսին (տեսանյութ)
Հայազգի Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել «Մանկական ձայնը» հեռուստանախագծի գերմանական տարբերակի եզրափակչում:
Տասնմեկամյա տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի Never Enough երգն «Մեծագույն շոումենը» մյուզիքլից: Դավիթի ելույթը հանդիսատեսների հիացմունքն է առաջացրել, որոնք ելույթի ավարտին «բրավո» են վանկարկել:
«Մանկական ձայնը» երաժշտական նախագծի գերմանական տարբերակի 2019թ.-ի եթերաշրջանի հաղթող են ճանաչվել Միմի և Յոսեֆին քույրերը:










