«Գահերի խաղը» սերիալի դերասանը բացատրել է հեռուստանախագծի ճանաչվածության պատճառը
Դերասան Յեն Մաքելհիննին, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել է սըր Բարիստանի դերը, հեռուստանախագծի համաշխարահային ճանաչվածությունը բացատրել է նրանով, որ մարդիկ փորձում են փախչել առօրյա խնդիրներից, բացի այդ, հեռուստաէկրաններին գերակայում է քաղաքականությունը:
««Գահերի խաղը» հանրաճանաչ է բոլոր տարիքային խմբերում: Ինձ թվում է, դա պայմանավորված է այն հարաբերություններով, որ ցուցադրվում են մեր հեռուստատեսությամբ, քաղաքակայանությամբ, երբ մարդու դեմքին ասում ես մի բան, իսկ մեջքի հետևից՝ մեկ այլ բան: Բացի այդ, դա կապված է մեկ այլ բարոյական երևույթի հետ, երբ մարդիկ փորձում են փախչել իրենք իրենցից, իրենց խնդիրներից: Ամենայն հավանականությամբ երևակայությունը շեղում է մարդկանց կենցաղային խնդիրներից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է դերասանը:
Վերջինս հավելել է, որ սերիալի ճանաչվածության պատճառով պրոդյուսերները բավականին կոշտ միջոցներ են ձեռնարկում սցենարներն արտահոսքից պաշտպանելու համար: «Նախ մեզ ամբողջական սցենարներ էին տալիս: Հետո անվտանգության նկատառումներից ելնելով սցենարը որոշել են կիսել, այսինքն տալ միայն մի քանի սերիայի սցենար միայն», - պարզաբանել է դերասանը:
Հիշեցնենք, որ հայտնի ամերիկյան հեռուստասերալը HBO ալիքով ցուցադրվում է 2011 թվականից: Ապրիլի 15-ին մեկնարկել է եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանը:










